Array ( [mr_id] => 90678 [mr_node] => 78801 [mr_media] => 78519 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78519 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78519.jpg [media_name] => files.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-12 16:33:41 )
Facebook Instagram Youtube
Վիվա-ՄՏՍ-ն ու Ֆուլեր ընկերությունը հիմանանորոգել են Ստեփանյանների տունը
Հիմնանորոգված տանն արդեն մեծանում են Ստեփանյանների թոռները, կրտսերը ծնվել է Մերուժանի զոհվելուց մեկ ամիս անց: Քույրն իր փոքրիկին անվանակոչել է զոհված եղբոր անունով:

Գյումրիի Մուշ թաղամասի այս բանակարանում է ապրել Մերուժանը: Զինված հակառակորդի դեմ անհավասար մարտում զոհված ավագ լեյտենանտը երազում էր հիմնանորոգել երկրաշարժից հետո ծնողների ստացած բնակարանն ու ամուսնանալ: 

Երկրաշարժից հետո, Ստեփանյանները 3 տարի ապրել են վագոն-տնակում, հետո տեղափոխվել նոր ստացած բնակարան: Ավելի քան 3 տասնամյակ հետո, կարողացել են հիմնանորոգել: Մերուժանի ծնողների խոսքով՝ ձգտել են ամեն ինչ անել այնպես, ինչպես կցանկանար իրենց որդին:

Հիմնանորոգված տանն արդեն մեծանում են Ստեփանյանների թոռները, կրտսերը ծնվել է Մերուժանի զոհվելուց մեկ ամիս անց: Քույրն իր փոքրիկին անվանակոչել է զոհված եղբոր անունով:

Գյումրեցի հերոսի երազանքի իրականացմանն աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Մերուժանի հոր խոսքով՝ այս ընկերություններն օգնեցին ոչ միայն ֆինանսապես, այլև ֆիզիկապես ու հոգեպես: