Array ( [mr_id] => 90676 [mr_node] => 78802 [mr_media] => 78521 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78521 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78521.jpg [media_name] => Arpi - Syunik artakarg vichak copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-12 16:40:15 )
Facebook Instagram Youtube
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհից փրկարարները դուրս են բերել 170 մեքենա
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բքի պատճառով արգելափակվել է 170 տրանսպորտային միջոց: Բուքը սկսվել է գիշերը:

Բուք ու անանցանելի ճանապարհներ: Արդեն մեկ օր Սյունիքում արտակարգ իրավիճակ է՝ անբարենպաստ եղանակի պատճառով:

Հիդրոմետ ծառայության տվյալով՝ բուքը սկսվել է գիշերը: Առավոտյան 10-ին քամու ուժգնությունը վայրկյանում եղել է 20 մետր: Բքի պատճառով Սիսիան-Գորիս ավտոճանապարհին արգելափակվել է 170 տրանսպորտային միջոց: Փակվել են նաև Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, Վարդանյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Փրկարարնները կեսօրից հետ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհից դուրս են բերել 170 տրանսպորտային միջոց: 279 մարդու տեղափոխել են առաջին օգնության ժամանակավոր հենակետեր: