Array ( [mr_id] => 90682 [mr_node] => 78804 [mr_media] => 78522 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78522 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78522.jpg [media_name] => 955472.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-12 16:48:14 )
Facebook Instagram Youtube
Նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին նշանակելու է վարչապետը: Կստեղծվի նաև հակակոռուպցիոն դատարան:

Առաջիկայում ստեղծվելիք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին նշանակելու է վարչապետը: Նախագահի թեկնածուները պետք է բարեվարքության ստուգում անցնեն, որն իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկմանը արդարադատության փոխնախարարը հայտարարել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է քաղաքականապես չեզոք, անկախ մարմին, ինչը սակայն չի բացառում Ազգային ժողովին հաշվետու լինելը։ Այդ մարմինը ներառելու է նախաքննության, հետաքննության գործառույթներ և օպերատիվ-հետախուզում։ Դրան զուգահեռ կստեղծվի նաև հակակոռուպցիոն դատարան: