Array ( [mr_id] => 90690 [mr_node] => 78809 [mr_media] => 78527 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78527 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78527.jpg [media_name] => Vitali AJ Nist.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-13 12:49:59 )
Facebook Instagram Youtube
Պատգամավորները հարցնում են, Փաշինյանը պարզաբանում է
Վարչապետն ու կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը վարչապետ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ուներ, երբ նախորդ շաբաթ ազգային ժողովում հայտարարեց, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, որոնք կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, կարժանանան համարժեք հակահարվածի: Փաշինյանը պարզաբանեց՝ նկատի է ունեցել, որ ժողովրդի ազատ կամաարտահայտությանը խոչընդոտողը կհամարվի հակապետական ուժ:

Էդմոն Մարուքյանը ևս անդրադարձավ Սիսակ Գաբրիելայնի հիշատակած վարչապետի հայտարարությանը և հարց ուղղեց նրան:

Փաշինյանը կրկնեց րոպեներ առաջ արած պարզաբանումը, հետո անդրադարձավ Մարուքյանի նշած աուդիտի պատմությանը:

Բաբկեն Թունյանն էկոնոմիկայի նախարարից հարցրեց, թե հանրաքվեի 2 ամիս տևող քարոզարշավը ի՞նչ ազդեցություն կունենան տնտեսության վրա: Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, իսկ տնտեսությունն ավելի կակտիվանա:

Պատգամավոր Նարեկ Մկրտչյանն էլ վարչապետին հարցրեց, ճիշտ է հասկանում, որ սպասվող հանրաքվեն մարդակենտրոնության դրսևորում է, և բոլոր գործողությունների հիմքում մարդն է: 

Ըստ ԲՀԿ-ական Արման Աբովյանի կորոնավիրուսի պատճառով լուրջ տնտեսական խնդիրներ են առաջանում և բազմաթիվ տնտեսագետներ կանխատեսում են հնարավոր համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին: Պատգամավորը հետաքրքրվեց ՝ Հայաստանը պատրա՞ստ է այդպիսի զարգացումներին: Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ կան տարբեր գնահատականներ, թե որքան կարող է լինել ուղղակի ազդեցությունը Չինաստանի տնտեսության վրա , բայց, ըստ նախարարի, Հայաստանի մասով մտահոգվելու կարիք չկա:

Էկոնոմիկայի նախարարի համոզմամբ` Հայաստանի տնտեսական զարգացումներն այսօր և առաջիկայում այդ երևույթից էապես ազդվել չեն կարող: