Array ( [mr_id] => 90695 [mr_node] => 78810 [mr_media] => 78528 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78528 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78528.jpg [media_name] => Untitled-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-13 14:19:43 )
Facebook Instagram Youtube
Թուրք յութուբերի այցը Հայաստան՝ «Եկել է մի երկիր, որտեղ ատում են թուրքերին»
Թուրքիայի քաղաքացին փորձում է ցույց տալ, թե ինչ է սպասվում Երևան եկող թուրքերին:

Հանրապետության հրապարակից յութուբում իր 4 միլիոնից ավելի հետևորդներին բարևում է Թուրքիայի քաղաքացի Ռուհի Չենեթը: Տեսանյութի վերնագիրը՝ «Եկել է մի երկիր, որտեղ ատում են թուրքերին»: 

Թուրքիան և Հայաստանը հարևաններ են, բայց բոլորովին բարի-դրացիական հարաբերություններ չունեն: Սա այս տեսանյութում իրականությանը համապատասխանող միակ նախադասությունն է, որից անմիջապես հետո վլոգերը փորձում է ցույց տալ, թե ինչ Է սպասվում Երևան եկող թուրքերին՝ ինչպես են հայերն ատում թուրքերին: Վլոգերը կամ բավական տեղեկացված չէ, որ կանգնած է Հայաստանի կառավարության շենքի առաջ, որտեղ ոստիկանների ներկայությունը բոլորովին էլ իրենով չէ պայմանավորված, կամ դիտավորյալ խեղաթյուրում է իրավիճակը: 

Զարմանալու պատճառն անհասկանալի է, որովհետև Ստամբուլի տուրիստական փողոցներում, մետրոյում զինված ոստիկանների ներկայությունը, անձնագրի ստուգումը սովորական է: Թուրք յութուբերի, այսպես ասենք, հաջորդ փորձությունը: Հայերին հարցնում է, թե ինչ են մտածում թուրքերի մասին: 

Յութուբերն այստեղ ավանդական ժխտողական տեքստի է անցնում: Եվ ամենակարևորը՝ բացահայտվում է, թե ինչի համար է կազմակերպված այս շոոուն և ում նախաձեռնությամբ: Ակնհայտորեն նախապես պատրաստված լինելով հարցնում է Խոջալուի մասին: Երևանի փողոցում նրա կանգնեցրած պատահական հայերը լավ տեղեկացված են, համբերատար ու արժանի պատասխանում են: 

Եվ վլոգերը հայտնվում է Ծիծեռնակաբերդում, նորից դժգոհում՝ ոստիկանները լսելով, թե ինչպես է թուրքերեն խոսում, մոտենում են, անձնագիր ստուգում: 

Տեսնայութի մեկնաբանություններում, այսքանից հետո, ինչպես և սպասելի էր, ամենաակտիվն ադրբեջանցիներն են: Շնորհակալություն են հայտնում իրական Հայաստանը ցույց տալու համար: Իրականում, այս տեսանյութը դիտած 1.5 միլիոն մարդիկ Ադրբեջանի ֆինանսավորմամբ լսեցին Հայոց ցեղասպանության, Խոջալուի մասին նաև հայկական տեսակետները: Իսկ այն, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, հետաքրքիր է հիմնականում միայն Ադրբեջանի քարոզիչներին: