Array ( [mr_id] => 90706 [mr_node] => 78813 [mr_media] => 77617 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77617 [media_album] => 10 [media_path] => media/2019/11/77617.jpg [media_name] => Nairi Karavarutyan Nist.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-28 16:50:07 )
Facebook Instagram Youtube
Խորհրդային բանկերում ավանդների փոխհատուցում կստանան մինչև 1936-ը ծնվածները
Առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափերը փոխվել են: Ծնողական իրավունքից հրաժարվելուն հարկադրելը քրեորեն կպատժվի: Ներկրվող վեմենտի 14 հազար դրամ պետական տուրքի ժամկետը երկարաձգվել է: 3 տոկոսից ավելի ձայն ստացած կուսակցությունները ֆինանսական աջակցություն կստանան:

Խորհրդային բանկերում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ավանդ ունեցող և մինչև 1936-ի դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիները փոխհատուցում կստանան: Փոխհատուցման իրավունք ունեն նաեւ մարտական գործողությունների մասնակիցները, հակառակորդի գնդակոծած սահմանամերձ համայնքներում 2014-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք: Սակայն ժամկետային ծառայության զորակոչվածները չեն կարողանում իրացնել իրենց իրավունքը՝ պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու պատճառով:

Կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափերում: Ներմուծվող ապրանքների գերազանցված սահմանաչափերի համար ավելացված արժեքի հարկ է սահմանված: 2018-ի նոյեմբերի 1-ից սահմանաչափը 50 կգ-ից իջավ 25 կգ-ի: Դավիթ Անանյանի խոսքով՝ սեփական ապրանքների օգտագործման համար դա նորմալ է, բայց բիզնեսի համար՝ ոչ շահեկան:

Փոստային կամ սուրհանդակային առաքումներով ներմուծվող ապրանքների համար չհարկվող շեմը 30 կգ-ն է կամ 200 հազար դրամը: Դավիթ Անանյանը հայտնեց, որ անհրաժեշտություն էր առաջացել շեմը համապատասխանեցնել ԵԱՏՄ պահանջներին:

Քրեական պատասխանատվություն կսահմանվի անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հարկադրելու համար: Պատժի չափը մեկից մինչև չորս տարի ազատազրկումն է, կամ տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Կառավարությունը երեք ամսով երկարաձգեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ պետական տուրք կիրառելու ժամկետը: Նախկին ժամկետը՝ ապրիլի 1-էր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրք սահմանելու արդյունքում Իրանից ցեմենտի ներմուծումը նվազել է, կլինկերինը՝ աճել:

Կառավարությունը 105 մլն 725 հազար դրամ է հատկացնելու 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և դաշինքներին։ Ըստ նախագծի՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 մլն 6 հազար դրամ, ԲՀԿ-ն՝ 9 մլն 150 հազար դրամ, ԼՀԿ-ն՝ 7 մլն 56 հազար դրամ, ՀՀԿ-ն՝ 5 մլն 208 հազար դրամ և ՀՅԴ-ն կստանա 4 մլն 303 հազար դրամ: