Array ( [mr_id] => 90704 [mr_node] => 78814 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Քաղավիացիա. Ազգային ավիափոխադրող ունենալը թանկ հաճույք է
Հայաստան-Արցախ թռիչքները քաղավիացիայի տիրույթում չեն: Կկնքվի ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիր:

Հորդանանի հետ կնքվող օդային համաձայնագիրը մի կողմ դրած, պատգամավորները քաղավիացիայի կոմիտեի նախագահից հետաքրքվեցին՝ երբ է Հայաստանը ազգային ավիափոխադրող ունենալու: 

Ազգային փոխադրող ունենալը թանկ հաճույք է: Տաթևիկ Ռևազյանի խոսքով, ավիաընկերությունը պետք է երկու հարյուր - երեք հարյուր օդանավ ունենա՝ բազմաթիվ ուղղություններով թռիչքներ իրականացնելու համար: 


Քաղավիացիայի կոմիտեն չի կարող թույլ տալ, որ Հայաստանից դեպի Արցախ օդային ուղևորափոխադրումներ լինեն: Խնդիրը քաղաքական է ու դրա լուծումը կոմիտեի տիրույթում չէ: 

Տաթևիկ Ռևազյանն ընդգծում է՝ օդի տուրքը նոր ուղղությունների համար հանելն օգնել է, որ Բյուջետային ավիաընկերությունները Հայաստանից տասներեք նոր ուղղություններով թռիչքներ իրականացնեն: Պատգամավորներին հետաքրքրեց, թե որը կլինի տասնչորսերորդ ուղղությունը: 

Երևանյան թռիչքների մեծ մասը գիշերն է: Պատգամավորներին հետաքրքրեց, թե երբ կկարողանան ցերեկն էլ թռչել: 

Հայաստանն ու Եվրամիությունը ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր կկնքեն: Սա նշանակում է, որ ավիաընկերությունները հավասար պայմաններում կկարողանան օգտվել 500 միլիոն բնակչությամբ շուկայից: