Array ( [mr_id] => 90714 [mr_node] => 78815 [mr_media] => 78529 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78529 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78529.jpg [media_name] => gevorg-xaribyan.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-13 15:05:28 )
Facebook Instagram Youtube
Հունահռոմեական ըմբշամարտի Եվրառաջնությանը Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը նվաճել են ոսկե մեդալներ
Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը Հայաստան կվերադառնան ոսկե մեդալներով:

 Հռոմում Ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճել է 2-ական ոսկե և բրոնզե մեդալներ: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ: Պատվանդանի երրորդ աստիճանին էին Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը: 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը գոտեմարտել է հունգարացի Կրիժտիան Իստվանի հետ: 

Գևորգ Ղարիբյանը եզրափակիչի ճանապարհին հաղթել է բուլղարացի, ադրբեջանցի ու էստոնացի ըմբիշներին՝ այդ ընթացքում մրցակիցներին տալով միայն 1 միավոր։ Ղարիբյանը եզրափակիչում մրցեց թուրք Քերեմ Քամալի հետ, որին 5-5 հաշվով հաղթեց գերլարված գոտեմարտում ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ 26-ամյա ըմբիշը բոլոր գոտեմարտերում հաղթել է ժամանակից շուտ: 

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը գոտեմարտերում մրցակիցներին ոչ մի հնարավորություն չտվեց: Եզրափակչի ճանապարհի Ալեքսանյանը հաղթեց Իլդեմին, Միլովին ու Կուոսմանենին: 

Գլխավոր գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը 7:1 հաշվով հաղթեց վրացի Նիկոլոզ Կախելաշվիլիին ու իր կարիերայում 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: