Array ( [mr_id] => 90700 [mr_node] => 78816 [mr_media] => 78530 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78530 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78530.jpg [media_name] => Ani - Siria copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-13 15:23:13 )
Facebook Instagram Youtube
ԱՄՆ զինվորականների և սիրիացիների միջև կոնֆլիկտի հետևանքով կա զոհ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ` հետագա էսկալացիայից հնարավոր է եղել խուսափել` դեպքի վայր ժամանած ռուսական ուժերի միջամտությամբ:

Սիրիայում ամերիկյան ուժերի և սիրիացիների միջև բախման հետևանքով 14-ամյա պատանի է զոհվել: Սիրիական կողմն ամերիկացի զինվորականներին մեղադրում է խաղաղ բնակիչների վրա հարձարկվելու մեջ: Ամերիկյան լրատվամիջոցներն էլ տարածում են կատարվածի տեսանյութերն ու նշում` բնակիչները կրակ են բացել և քարեր նետել շարասյան ուղղությամբ, զինվորականներն էլ պատասխան կրակ են բացել` ինքնապաշտպանվելու նպատակով:

Կադրերում երևում են նաև ամերիկյան օդուժը, որը սիրիական կողմի պնդմամբ` առնվազն մեկ ավիահարված է հասցրել:

Սիրիացիներից մեկը նույնիսկ վիճել է զինվորականների հետ: Նա ամերիկայի դրոշը ձեռքին մոտեցել է զինվորականներին և պահանջել լքել Սիրիան: Ամերիկացի զինվորականներն էլ միայն կրկնում են` հետ գնացեք:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ` հետագա էսկալացիայից հնարավոր է եղել խուսափել` դեպքի վայր ժամանած ռուսական ուժերի միջամտությամբ: Նշվում է, որ ռուս զինծառայողների օգնությամբ ամերիկացիների շարասյունը տեղափոխվել է մոտակա բազավորման կետ: