Array ( [mr_id] => 90716 [mr_node] => 78818 [mr_media] => 78532 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78532 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78532.jpg [media_name] => Gyumri_general_view_from_the_central_square.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-13 15:37:29 )
Facebook Instagram Youtube
Գյումրի քաղաքապետարանի և Առդայի ծրագրով կառուցվել է բազմաբնակարան շենք
Այլևս հաշվի չի առնվի անօթևան լինելու կարգավիճակը: Սոցիալական բնակարաններ ծրագրից կօգտվեն այն քաղաքացիները, որոնք առնվազն 22 տարի ապրում են տնակում:

30 տարի սպասելուց հետո տիկին Դոլարեսը վերջապես բնակարան ունի: Տիկնոջ երկար տարիների ցանկությունն իրականություն է դարձել «Առդա» բարեգործական կազմակերպության և Գյումրիի քաղաքապետարանի միջոցով:

Քաղաքապետարանի և «Առդա»-ի այս ծրագրով կառուցվել է բազմաբնակարան շենք՝ 41 բնակարաններով: Ծրագրի երեք փուլերով 40 ընտանիքի բնակարանային խնդիր է լուծվել: Դատարկ է շենքի 6 բնակարան: Շահառու կարող են լինել միայնակ ծերերը, տնակում բնակվողներն ու երկրաշարժից անօթևան մնացածները: Հանձնաժողովը քննարկում է չափանիշները փոխելու հարցը: 

Այլևս հաշվի չի առնվի անօթևան լինելու կարգավիճակը: Սոցիալական բնակարաններ ծրագրից կօգտվեն այն քաղաքացիները, որոնք առնվազն 22 տարի ապրում են տնակում: 1-սենյականոցների շահառուները կճանաչվեն մինչև 4 անձով այն ընտանիքները, որտեղ կա առնվազն մեկ անչափահաս երեխա, իսկ երկու սենյականոցների շահառու կարող են դառնալ 4 անձ և ավելի անդամներով ընտանիքները, որտեղ կա առնվազն երկու անչափահաս: Սոցիալական բնակարանաշինության այս ծրագրով ամբողջությամբ լուծվել է միայնակ ծերերի բնակարանային խնդիրը: 

Գյումրիի քաղաքապետարանն ու Առդա բարեգործական կազմակերպությունը մտադիր են շարունակել բնակարանաշինության ծրագիրը: