Array ( [mr_id] => 90725 [mr_node] => 78824 [mr_media] => 78534 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78534 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78534.png [media_name] => 85023197_610893769759340_4807718384630235136_n-1038x445.png [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-13 16:21:14 )
Facebook Instagram Youtube
«Նյումեգ»-ը թարգմանել է Մարկ Մենսոնի «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը»
«Նյումեգ»-ի նոր թարգմանությունը վաճառվում է բոլոր գրախանութներում:

Ճանապարհը դեպի 7-րդ երկինք ապահովում են թքած ունենալու և հույսը չկորցնելու նուրբ արվեստները: «Նյումեգ»-ը ներկայացնում է տարվա գլխավոր հիթը. հայերեն է թարգմանվել Մարկ Մենսոնի «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը» գիրքը: 

Գիրքը թարգմանել են Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը: Նրանք եղել են նաև Թքած ունենալու նուրբ արվեստը գրքի թարգմանիչները: Պնդում են, որ երկրորդ գրքում էմոցիոնալ ու էներգետիկ դաշտը նույնն է, ուրիշ են իրավիճակները:

«Թքել ենք բոլորս» գիրքը Մենսոնը գրել է 2 տարում: Հեղինակը ավելի քան 18 ամիս հետազոտություն է արել, 3 անգամ սկսել է նորից, տեքստը վերախմբագրել է 6 անգամ: Հայերն տարբերակը խմբագրել է Գնել Նալբանդյանը: Նա կարծում է, որ այս գիրքը հայ ընթերցողին կօգնի ազատվել կոմպլեքսներից:

«Նյումեգ»-ի թիմը մանրակրկիտ մշակել է յուրաքանչյուր դետալ: Երկար են մտածել յուրաքանչյուր տողը, անգամ բառը ընտրելիս: Բարդ է եղել նաև վերնագրի ընտրությունը: Մենսոնը վերնագրի 47 տարբերակ է փորձել: Գրքի հայերեն տարբերակում «Նյումեգ»-ի թիմը փորձել է պահպանել ամերիկյան լեզվամտածողությունը և սլենգը: 

Մենսոնի` հույս չկորցնելու նուրբ արվեստի բանաձևին հայ ընթերցողները երկար են սպասել: Գոհար Նավասարդյանն, օրինակ, գրքի առաջին մասը մի քանի անգամ է կարդացել:

Միջազգային ֆենոմեն, վաճառքի միլիոնավոր օրինակներ և Մենսոնի գիրքը համաշխարհային բեսթսելլեր է: Հայերեն տարբերակն արդեն վաճառվում է բոլոր գրախանութներում: