Array ( [mr_id] => 90724 [mr_node] => 78826 [mr_media] => 78536 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78536 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78536.jpg [media_name] => 1004817.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-13 17:21:59 )
Facebook Instagram Youtube
Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Ազգային ժողովում պատգամավորները ծափահարություններով շնորհակալություն են հայտնում սիրիացի գործընկերներին:

Սիրիայի խորհրդարանի պատմական որոշումը սփյուռքի մայր համայնքը ցնծությամբ ընդունեց: Ցեղասպանությունից փրկվածների ժառանգները, որոնք շարունակում են ապրել Թուրքիայի սահմանների և պատմական հայրենիքի մոտակայքում չափազանց երկար և համբերատար էին սպասել այս բանաձևին: 

Վայրկյաններ անց լուրը հասնում է նաև Երևան: Ազգային ժողովում պատգամավորները ծափահարություններով շնորհակալություն են հայտնում սիրիացի գործընկերներին: 

Սիրիան պաշտոնապես ճանաչում է, որ օսմանյան կայսրությունը պետական որոշմամբ ցեղասպանել է 1.5 միլիոն հայերի: Հայաստանում սիրիայի դեսպանը նշում է այն իրավիճակը, որի պայմաններում սիրիացի օրենսդիրներն ընդունեցին բանաձևը: 

Սիրիայի խորհրդարանը՝ Դամասկոսում, բանակը՝ Իդլիբում պատմական քայլեր են անում՝ կանխելով օսմանյան նոր հրեշի ձևավորումը՝ պաշտպանելով Սիրիայի ժողովուրդների ներկան և ապագան: Հայկական բանաձևի քննարկման ժամանակ ասել է Սիրիայի խորհրդարանի խոսնակը: 

Սա Սիրիայի քաղաքական ապտակն է Թուրքիայի նախագահին և թուրքական ռազմական ագրեսիային: Սիրիական պատերազմի առիթից օգտվելով, Թուրքիան ներխուժել է Սիրիա, սիրիայի տարածքում ֆինանսավորում է ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումներին և հիմա, երբ սիրիական բանակը փորձում է ռուսական ուժերի օգնությամբ նրանց չեզոքացնել, Էրդողանի բանակը օգնության է հասնում զինյալներին և պահանջում է, որ նախագահ Ասադը դադարեցնի այդ զինյալների դեմ պատերազմը:

Այս պահին Իդլիբի մոտակայքում, որն ահաբեկչների վերջին հենակետն է, բախվում են երկու երկրների բանակները: Երկու կողմում կան զոհեր: Սիրիան սպառնում է, որ թուրքական զորքը հետ կշպրտի մինչև իր սահման, Էրդողանը հոխորտում է, թե սիրիական բանակին և ռուսներին թույլ չի տա շարժվել դեպի թուրքական սահման