Array ( [mr_id] => 90722 [mr_node] => 78827 [mr_media] => 78537 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78537 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78537.jpg [media_name] => Draper-SanMateo-Exterior-1-510x383-800x500_c.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-13 17:26:18 )
Facebook Instagram Youtube
Հայ երիտասարդ ստարտափերները 7 շաբաթով կմեկնեն Դրեյփերի համալսարան
Դրեյփերի համալսարանի ու նախարարության միջև կնքվել է գործակցության պայմանագիր :

Հակոբ Թումանյանի գաղափարը մտադիր է հեղափոխել սպասարկման ոլորտն ու ստեղծել գերժամանակակից վենդինգ մեքենաներ, որոնք բացի ավտոմատացված ծառայություն մատուցելուց կխնայեն նաև պլաստիկն ու թուղթը: 

Սննդի ոլորտում աշխատելու շնորհիվ էլ հղացավ գաղափարը: 3 տարում ընկերներով մշակեցին ծրագիրն ու հիմա պատրաստ են այն կատարելագործել: Ստարտափը զարգացնելու նպատակով Մարտին Հակոբը մեկնելու է սիլիկոնյան հովիտ: Նա մեկն է այն 8 երիտասարդ ստարտափերներից, որոնք 7 շաբաթով մեկնելու են Դրեյփերի համալսարան:

Կրթական բացառիկ ծրագիրը նախաձեռնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման բոլոր ծախսերը։ Դրեյփերի համալսարանի ու նախարարության միջև կնքվեց գործակցության պայմանագիր:

Սակայն 5-ի փոխարեն ընտրեցին 8 հաղթող: Մինչև որոշում կայացնելը ժյուրին ծանոթացել էր բոլոր դիմորդների նախագծերին, իսկ հետո ընտրել դրանցից լավագույնները: Հայ երիտասարդներիը Սիլիկոնյան հովտում 7-շաբաթյա դասընթացներից հետո կվերադառնան Հայաստան ու կուտակած փորձն ու գիտելիքը կփոխանցեն մարզերում ապրող սկսնակ ձեռներեցներին: