Array ( [mr_id] => 90721 [mr_node] => 78828 [mr_media] => 78539 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78539 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78539.jpg [media_name] => 19642_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-14 10:50:19 )
Facebook Instagram Youtube
Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վոլֆգանգ Շոյբլեի և Անգելա Մերկելի հետ
Փաշինյանը մինչև փետրվարի 15-ը աշխատանքային այցով կլինի Գերմանիայում:

Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Բունդեսթագի նախագահի հետ էր. վարչապետն անդրադարձել է ապրիլին սպասվող սահմանադրության հանրաքվեին և Բունդեսթագի անդամներին հրավիրել է որպես դիտորդ հետևել հանրաքվեի ընթացքին.

Վոլֆգանգ Շոյբլեն Գերմանիայի աջակցությունն է հայտնել Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին և ժողովրդավարական գործընթացին. Խոսել են նաև ԵԱՏՄ ու եվրամիության միջև գործակցության զարգացման մասին.

Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը Անգելա Մերկելը հայտարարեց, որ Հայաստանում մեծ փոփոխություններ են կատարվում, սպասվում են փոփոխություններ իրավական համակարգում.

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հայ գերմանական տնտեսական օրակարգում զգալի առաջընթաց կա.

Ուրախ եմ, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ «Գերմանական տնտեսական միության» կողմից «Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովի անցկացումը: 

Նիկոլ Փաշինյանը կարևորեց գերմանական խորհրդարանական կառավարման փորձը՝ այդ մոդելին անցած Հայաստանի համար.

Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը կմեկնի մյունխեն ու կմասնակցի անվտանգության համաժողովին: