Array ( [mr_id] => 90732 [mr_node] => 78830 [mr_media] => 78541 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78541 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78541.jpg [media_name] => 19638_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-14 10:59:29 )
Facebook Instagram Youtube
Նիկոլ Փաշինյան. Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը կընկալենք հարձակում ՀՀ վրա
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էլ, որ ժողովրդավարությունը հակամարտության կարգավորման կարևորագույն բաղադրիչներից է, և ժողովրդավարությունն է հանգեցնելու տարածաշրջանի հակամարտությունների հաղթահարմանը:

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում գերմանացի գիտականների ու փորձագետների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև ադրբեջանցիներ: Նրանցից մեկը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչու Հայաստանը դուրս չի բերում զորքերը Արցախից: Վարչապետի խոսքով, ցանկացած միակողմանի քայլով հարցը ոչ թե կլուծվի, այլ ավելի կխորանա: 

Նիկոլ Փաշինյանը գերմանացի փորձագետներին պատմեց Ռամիլ Սաֆարովի հերոսացման պատմությունը ու շեշտեց, որ հենց այս տրամաբանությունն է առաջացրել անվտանգության գոտին: 

Վարչապետի խոսքով, լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան ու չեն եղել և հենց դրանց բացակայությունն է ստեղծել այսօրվա իրավիճակը: Հանդիպմանը ևս մեկ ադրբեջանցի դժգոհեց, թե իր տունը մնացել է Արցախում և ինքը չի կարողանում վերադառնալ: Մեղադրանքներով ու ադրբեջանական պետական քարոզչությամբ լի հարց-ելույթը փորձեց ընդհատել հանդիպման մոդերատորը: 

Վարչապետը նախ բացատրեց, որ եթե ադրբեջանցին չի կարողանում վերադառնալ նախկին Ջեբրայիլ, բազմաթիվ հայեր էլ չեն կարողանում վերադառնալ Շահումյան: 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդավարությունը հակամարտության կարգավորման կարևորագույն բաղադրիչներից է, և ժողովրդավարությունն է հանգեցնելու տարածաշրջանի հակամարտությունների հաղթահարմանը: