Array ( [mr_id] => 90728 [mr_node] => 78831 [mr_media] => 74463 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74463 [media_album] => 10 [media_path] => media/2019/05/74463.jpg [media_name] => 46.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-03 11:31:39 )
Facebook Instagram Youtube
ԱԱԾ. ԵՊՀ դասախոսը բերման է ենթարկվել 1000 դոլար կաշառք վերցնելիս
Նա 2017-2019 թվականներն մի շարք քաղաքացիներից ստացել է 1000-ից մինչև 8000 դոլար գումար՝ ԲՈՒՀ ընդունելու, ընթացիկ միջանկյալ քննություններին դրական գնահատականների ստացումն ապահովելու և այլ հարցեր համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով լուծելու համար:

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ կաշառք վերցնելու պահին բերման է ենթարկվել Երևանի պետական համալսարանի դասախոս: Նա 2017-2019 թվականներն մի շարք քաղաքացիներից ստացել է 1000-ից մինչև 8000 դոլար գումար՝ ԲՈՒՀ ընդունելու, ընթացիկ միջանկյալ քննություններին դրական գնահատականների ստացումն ապահովելու և այլ հարցեր համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով լուծելու համար: Հունվարի 31-ին իրավագիտության ֆակուլտետի ուսանողից 1000 դոլար վերցնելիս դասախոսը բերման է ենթարկվել և խոստովանել հանցագործության կատարումը: Հարուցվել է քրեական գործ: Հանցավոր շղթայի մեջ ներգրավված անձանց պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարակվում: