Array ( [mr_id] => 90735 [mr_node] => 78834 [mr_media] => 78532 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78532 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78532.jpg [media_name] => Gyumri_general_view_from_the_central_square.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-13 15:37:29 )
Facebook Instagram Youtube
Փորձագետներն ու իրավաբանները քննարկել են Սահմանադրության փոփոխությունը
Քննարկմանը մասնակցելու հրավեր ստացել են նաև խորհրդարանական ուժերը: Նրանք համաժողովին չեն եկել:

Սահմանադրության փոփոխության հանրաքվեից առաջ իրավապաշտպաներն ու փաստաբանները խոսել են սահմանադրական անվտանգության մասին: Սահմանադրության գլուխներից մեկի հեղինակ, սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանն անդրադարձել է փոփոխության ներկայացված դրույթներին:

Հանրաքվեին ներկայացված անցումային դրույթների անփոփոխելիությունը հաստատում է նաև փաստաբան Արամ Վարդևանյանը:

Մասնագետներին մտահոգում է, որ ստեղծվում է նախադեպ, երբ ամեն նոր եկող ուժ, կարող է սահմանադրության հոդված փոխել: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ ստեղծվել է իրավիճակ, երբ այս սահմանադրական դատարանն անկախ է:

Ընտրովի արդարադատություն կիրառելու իր մտահոգություններով էլ կիսվեց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Քննարկմանը մասնակցելու հրավեր ստացել են նաև խորհրդարանական ուժերը: Նրանք համաժողովին չեն եկել: