Array ( [mr_id] => 90738 [mr_node] => 78835 [mr_media] => 78544 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78544 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78544.jpg [media_name] => Ani - IDLIB copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-14 15:46:32 )
Facebook Instagram Youtube
Թուրքիան ցույց է տալիս հումանիտար աղետ, Սիրիան՝ վերականգնվող խաղաղություն
Ահաբեկիչներից ազատագրած շրջաններում ռազմավարական փոփոխություններ են:

Թեև Թուրքիան փորձում է ցույց տալ, թե Իդլիբում հումանիտար աղետ է, սիրիացի փախստականները քարավաններով շարժվում են դեպի թուրքական սահման, և միայն դրա համար են թուրքերը մտահոգվում ու զորք ուղարկում Սիրիա՝ կռվելու սիրիական բանակի դեմ, սիրիական ու ռուսական մեդիան ցույց է տալիս հակառակը՝ Սիրիայում վերականգնվում է խաղաղությունը:

Ահաբեկիչներից ազատագրած շրջաններում ռազմավարական փոփոխություններ են: Խան Շեյխուն, Մարետ ան Նուման և Իդլիբ քաղաքին ամենամոտ Սարակիբ բնակավայրերն ազատագրելուց հետո Սիրիայի հյուսիսն ու հարավը կապող ճանապարհը վերադարձվեց սիրիացիներին: Սա մայրաքաղաք Դամասկոսն ու Հալեպը, հայաշատ երկու քաղաքները կապող ճանապարհն է:

Այս ճանապարհին մի խոչընդոտ, այնուամենայնիվ, դեռ կա: 1-կիլոմետրանոց հատվածը վերահսկում են թուրքերը՝ երկու դիտ-անցակետով: Սոչիի պայմանավորվածություններով թուրքերը պարտավոր են ռուսական ուժերի համար չփակել ճանապարհը:

Թուրքական դիտակետերը հայտնվել են մեկ տարի առաջ: Այն ժամանակ հենց այստեղով էր անցնում Իդլիբի դեէսկալացիոն գոտու սահմանը, հիմա սիրիական ու ռուսական ուժերը զինյալներին հետ են շպրտել, թուրքերը հայտնվել են անկլավում: Եվ անհասկանալի է, թե ինչու չեն հեռանում, ինչ նպատակով են մնում սիրիայի տարածքում:

Այս և նման բովանդակությամբ այլ մեդիապրոդուկտով Մոսկվան ակնարկում է՝ Սոչիի ռուս-թուրքական պայմանավորվածություններն այլևս ուղենիշ չեն լինի, դրանք հնացել են, ռուսական ուժերն ու Սիրիան ունեն ռազմական հաջողություններ և շարունակում են առաջխաղացումը: Ինչ-որ փուլում կլինի նոր պայմանավորվածություն, որում առնվազն կարձանագրվի նոր տարածքների, առավելագույնը՝ Իդլիբի ազատագրման փաստը: Երկու դեպքում էլ հստակ է թուրքական հավակնությունների ձախողումը: