Array ( [mr_id] => 90747 [mr_node] => 78837 [mr_media] => 78546 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78546 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78546.jpg [media_name] => 5297097.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-14 15:59:19 )
Facebook Instagram Youtube
«Արվեստի Այբուբեն» հիմնադրամը սկսել է 3,5 մլն դոլարի ներդրումային ծրագիր
«Արվեստի Այբուբեն» հիմնադրամը Երևանում կստեղծի մշակութային կենտրոն: Թատերական դպրոցը կբացվի սեպտեմբերին: Թատերական նոր կենտրոնն ամբողջությամբ պատրաստ կլինի 1.5 տարի հետո:

Նոր թատրոն, նոր մոտեցում և մասնագիտական նոր հնարավորություններ: «Արվեստի Այբուբեն» հիմնադրամը Երևանում մշակութային կենտրոն է ստեղծում: 

Շենքի երկրորդ հարկում գործելու է մանկական թատրոնը: «Արվեստի Այբուբեն» հիմնադրամի համահիմնադիր Հրանտ Թոխատյանը նշում է` ստեղծում են 21-րդ դարի թատրոն: 

Նոր մոտեցման համար պետք է կրթել նոր սերնդին: Հենց այս նպատակով էլ շենքի առաջին հարկում կստեղծվի թատերական դպրոց: 

Հայ մասնագետներից բացի թատերական դպրոցում վարպետության դասեր կանցկացնեն արտասահմանյան թատերական բուհերի դասախոսները: Ուսանողները հաճախ բողոքում են, որ չկա ազատ բեմ, որտեղ կարող են ստեղծագործել: Թոխատյանն ընդգծում է` այդ հնարավորությունը ևս տալու են: Ուսանողներին մնում է սովորել և ստեղծագործել: 

Այժմ կիսաքանդ վիճակում գտնվող շենքում շինարարական աշխատանքներ են: Ներդրվելու է 3.5 միլիոն դոլար: Առայժմ աշխատանքներն արվում են հիմնադրամի միջոցներով, մինչև կմիանան նոր ներդրողներ: Թատերական դպրոցը կբացվի սեպտեմբերին: Թատերական նոր կենտրոնն ամբողջությամբ պատրաստ կլինի 1.5 տարի հետո: