Array ( [mr_id] => 90745 [mr_node] => 78838 [mr_media] => 78547 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78547 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78547.jpg [media_name] => 19677_b (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-14 16:12:52 )
Facebook Instagram Youtube
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ աշխատանքային նախաճաշի շրջանակում հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսի, Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերի և պալատի ներկայացուցիչների հետ:

Թոմաս Բարայսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմամբ ու ընդլայնմամբ: Նա վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ բիզնես կապերի ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ նոր ծրագրերի իրականացման համար:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին: Վարչապետը մանրամասն խոսել է արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող ծրագրերի և ՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ ու գերմանական բիզնեսի ու կապիտալի` հայկական շուկայում ներգրավվածության ընդլայնմամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հնարավոր քայլերն ու ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերություններին: Կողմերը կարևորել են նաև բիզնես ֆորումների անցկացումն ու գործարարների միջև կապերի ու համագործակցության խորացումը։