Array ( [mr_id] => 90748 [mr_node] => 78839 [mr_media] => 78548 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78548 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78548.jpg [media_name] => arm145891184922.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-14 16:19:49 )
Facebook Instagram Youtube
2019-ին արձանագրվել է հիպոթեքային և սպառողական վարկավորման աննախադեպ աճ
Սպառողական վարկատեսակների դինամիկայի աճը տնտեսական դրական սպասումների և զբոսաշրջության ցուցանիշների աճի հետևանք են:

Բանկերի միության նախագահի պնդմամբ նախորդ տարի հիպոթեկային և սպառողական վարկավորման դինամիկան աննախադեպ է: Մհեր Աբրահամյանը կարծում է, որ հիպոթեկային շուկայի աշխուժացումը պայմանավորված է եկամտահարկի վերադարձով և անշարժ գույքի շուկայում բնակարանների գների աճով: 

Սպառողական վարկատեսակների դինամիկայի աճը, բանախոսների պնդմամբ, տնտեսական դրական սպասումների և զբոսաշրջության ցուցանիշների աճի հետևանք են: 

Բացի այդ՝ նախորդ տարի Հայաստանի քաղաքացիներն սկսել են ավելի շատ քարտով վճարումներ կատարել, քան քարտի վրա եղած գումարը կանխիկացնել: Նախորդ տարի վճարային քարտերով գրեթե 35 տոկոս ավելի գործարքներ են կատարվել: