Array ( [mr_id] => 90749 [mr_node] => 78840 [mr_media] => 78549 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78549 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78549.jpg [media_name] => Groxneri-miutyun1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-14 16:37:31 )
Facebook Instagram Youtube
ՀԳՄ պարգևներն անցած տարվա համար շնորհվել են 14 անվանակարգերում
Գրողների միությունում լավագույններին պարգևատրում են արդեն 15 տարի:

Գրող չէ, բայց Գրողների միության ամենամյա մրցանակը հենց նրա ձեռքում է: Նազենիկ Սարոյանը մրցանակը ստանում է հոր փոխարեն: Գագիկ Սարոյանը Արցախում է: Այս տարի Ավետիք Իսահակյան անվան մրցանակի դափնեկիրը նա է:

Ովքեր են «Վերնատան զավակները»՝ գիտի Ավետիք Իսահակյանի թոռը: Ամենայն Հայոց բանաստեղծի անվան մրցանակը Ավիկ Իսահակյանին բաժին հասավ:

«Խավարին չհավատալու, խավարին չտրվելու» նրբությունները Ֆելիքս Բախչինյանի պոեզիայում է: Մուշեղ Իշխանի կյանքի մասին նրա գիրքը գրական և գիտական արժեք ունի: 

Իրական ու կախարդական աշխարհները միահյուսելու համար էլ Հակոբ Մուշը մրցանակը տարավ տուն: Մանկական գրականության ոլորտում լավագույնը, ըստ Գրողների միության, նա է:

Գրողների միությունում լավագույններին պարգևատրում են արդեն 15 տարի: Բայց միության նախագահի խոսքով՝ առանձնահատուկը հենց այս մրցանակաբաշխությունն է:

Անցած տարվա լավագույնները 14 են: Նրանց մեջ են նաև Գուրգեն Խանջյանն ու Հենրիկ Էդոյանը: