Array ( [mr_id] => 90750 [mr_node] => 78841 [mr_media] => 78550 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78550 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78550.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-14 16:41:49 )
Facebook Instagram Youtube
Դատարանը մերժել է Դավիթ Սանասարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
Սանասարյանը հայտարարել է, որ մեղադրական եզրակացության մեջ նշվածը չի համապատասխանում իրականությանը, հետևաբար չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Դավիթ Բալայանը Նիստի սկզբում դատավոր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Սանասարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը քննարկելու համար: 40 րոպե անց վերադարձավ և հայտարարեց, որ դատարանը մերժում է միջնորդությունը: Դատաքննությունը սկսվեց, մեղադրող դատախազն ընթերցեց Սանասարյանի մեղադրանքը:
Սանասարյանը հայտարարեց, որ մեղադրական եզրակացության մեջ նշվածը չի համապատասխանում իրականությանը, հետևաբար չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: 

Դատախազը շարունակեց ընթերցել գործով մյուս 3 ամբաստանյալներին՝ Սամվել Ադյանին, Գևորգ Խաչատրյանին և Տարոն Ավետիսյանին առաջադրված մեղադրանքները: Փետրվարի 27-ին կայանալիք նիստին դատարանը կհետազոտի ապացույցները, որից հետո կհարցաքննվեն վկաները: