Array ( [mr_id] => 90752 [mr_node] => 78843 [mr_media] => 78551 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78551 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78551.jpg [media_name] => maxresdefault (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-14 16:53:16 )
Facebook Instagram Youtube
#iLoveYouTubeAM. Հայ վլոգերները վստահ են՝ այս ֆլեշմոբով կունենան youtube.am
Արշավին միացոել են նաև կրտսեր յութուբերները: Հոլովակը տարածել են իրենց ալիքներում ու կոչ արել միանալ: Նախաձեռնության համար առանձին հեշթեգ են մտածել՝ #iLoveYouTubeAM:

«Շտապ անհրաժեշտ է բոլոր հայերի օգնությունը»: Հայ յութուբերներն այս կոչով դիմում են յութուբահայությանը, առաջարկում համախմբվել ու Գուգլին համոզել, որ ցանցը հայացվի: Այլ երկրներում հնարավոր է դիտել տվյալ երկրի թրենդային հոլովակները կամ գումար աշխատել. մինչդեռ Հայաստանում հայ օգտատերերը զրկված են այդ հնարավորությունից:

Սակայն Գուգլի համար Հայաստանը փոքր ինտերնետ շուկա է: Ընկերության ծառայությունների մի մասը Հայաստանում չի գործում կամ էլ խնդիրներ ունի: Յութուբում գումար աշխատելու համար հայ օգտատերերը դիմում են այլ մեթոդների, իրենց հասցեն գրանցում են այն երկրոներում, որոնք Յութուբի ցուցակում են: Բայց խնդիրը միայն Յութուբը չէ, օգտատերերն ահազանգում են նաև Գուգլի քարտեզների պրոբլեմների մասին: Հայկ Հովակիմյանը որոշել է սեփական արշավը նախաձեռնել: Իր ալիքում հրապարակել է եռալեզու հոլովակն ու առաջարկել ցանցային հսկայի ուշադրությունը գրավելու իր տարբերակը:

Հայկն առաջարկում է փետրվարի 14-ին՝ Յութուբի ծննդյան օրը, apple store-ում և play market-ում youtube և google maps հավելվածների տակ բացասական գնահատական դնել ու կարծիք ավելացնելու բաժնում նամակ գրել: 

Արշավին միացոել են նաև կրտսեր յութուբերները: Հոլովակը տարածել են իրենց ալիքներում ու կոչ արել միանալ: Նախաձեռնության համար առանձին հեշթեգ են մտածել՝ #iLoveYouTubeAM: Հայ վլոգերները վստահ են, որ այս ֆլեշմոբով կհասնեն իրենց ուզածին, և կունենան youtube.am: