Array ( [mr_id] => 90862 [mr_node] => 78933 [mr_media] => 78639 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78639 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78639.jpg [media_name] => Alla - Ayb dproc copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-24 17:12:42 )
Facebook Instagram Youtube
ԱՅԲ կրթական հիմնադրամն աջակցել է Քիմիկոսների մրցաշարի անցկացմանը
Մրցաշարին մասնակցել է Հայաստանի տարբեր համալսարանների ուսանողներից ձևավորված 5 թիմ:

ԱՅԲ կրթական հիմնադրամի տեսադաշտում երիտասարդ քիմիկոսներն են: Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարին առաջին անգամ մասնակցում են ուսանողները:

Ապագա բժիշկն ու ընկերները հաղթեցին մրցաշարում. Նպաստեց նաև դպրոցական տարիների մասնակցության փորձը:

ԱՅԲ կրթական հիմնադրամի տնօրենի խոսքով՝ ուսանողական մրցաշարի նպատակը քիմիայի հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը մեծացնելն ու գիտության այս ճյուղի զարգացմանը նպաստելն է։

Մրցաշարին մասնակցել է Հայաստանի տարբեր համալսարանների ուսանողներից ձևավորված 5 թիմ: Մրցաշարի ժյուրիի գնահատմամբ՝ մրցույթը երիտասարդների համար լավ հնարավորություն է գիտալիքները ցուցադրելու և նոր գաղափարներ առաջարկելու համար: Կազմակերպիչները մտադիր են մրցույթն անցկացնել նաև հաջորդ տարի: Ակնկալում են ավելի շատ մասնակիցներ, մեծ հետաքրքրություն ու թարմ գաղափարներ: