Array ( [mr_id] => 91286 [mr_node] => 79141 [mr_media] => 78806 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78806 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78806.jpg [media_name] => cedd85127d43bf6a4aa8704d5c56cfb8.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-07 13:34:15 )
Facebook Instagram Youtube
Ազգային պատկերասրահում ցուցադրվում են Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքները
Ազգային պատկերասրահի տնօրենը ընդգծել է՝ սա բացառիկ ցուցադրություն է: Պատկերասրահում ներկայացված է 260 աշխատանք:

Աշխարհի ամենահայտնի իսպանացիներին Երևանում ընդամենը մեկ պատ է բաժանում: Սալվադոր Դալի - Պաբլո Պիկասո: Ազգային պատկերասրահում նրանց աշխատանքները կողք կողքի են ցուցադրվում:

Ազգային պատկերասրահի տնօրենը ընդգծում է՝ սա բացառիկ ցուցադրություն է: Պատկերասրահում ներկայացված է 260 աշխատանք: Բոլորն էլ բնօրինակ են:
Ռուս հավաքորդ ու մեկենաս Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուն է: Այն մասնավոր հավաքածուների մեջ մեծությամբ 4-րդն է: Արվեստի եզակի այս նմուշները Երևան բերելու համար ամիսների աշխատանք է տարվել: Ամեն ինչ կյանքի է կոչվել Վահրամ Կարապետյանի շնորհիվ ու նրա ջանքով: Շադրինի հետ հանդիպել է, նրա հավաքածուն ուսումնասիրել , հետո առաջարկել՝ մշակութային տոն պարգևել նաև հայ արվեստասերին :

Շադրինի հավաքածուն Դալիի քանդակների ամենախոշոր ու Պիկասոյի խեցեգործության ամենաներկայանալի մեկտեղումն է ամբողջ աշխարհում: Նա այս քանդակները, գրաֆիկան ու խեցեղենը 15 տարում է հավաքել:

Հավաքածուն ցուցադրվել է բազմաթիվ երկրներում: Երևան է հասել ռուսական կողմի գումարով: Պատկերասրահը հոգացել է կազմակերպական ծախսերը: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 26-ը: Մեծ հոսքի դեպքում, իսպանական շունչը հնարավոր է Երևանում ավելի երկար թևածի: