Array ( [mr_id] => 91583 [mr_node] => 79297 [mr_media] => 78942 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78942 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78942.jpg [media_name] => coronavirus_660_160320034846.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-18 20:50:33 )
Facebook Instagram Youtube
Ինքնամեկուսանալու կանոնները. խիստ սահմանափակել շփումը մարդկանց հետ, հետևել հիգիենային
Յութուբը դարձել է Կորոնավիրուսի կանխարգելման վիզուալ հարթակը: Բոլոր վլոգերները առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդները կիրառելով ցույց են տալիս, թե ինչպես պետք է 14 օրով ինքնամեկուսանան բարձր ռիսկային երկրներից վերադարձողները:

Լայֆհաք առաջին. Մթերք կամ այլ ապրանքներ գնելու համար մի գնացեք խանութ: Դրանք պատվիրեք հեռախոսով կամ առցանց: 

Երկրորդ լայֆհաքը ինքնամեկուսացման պայմաններին է վերաբերում: Եթե տանը միայնակ չեք, պետք է առանձին սենյակում մեկուսանաք: Դրա համար ընտրեք բացվող պատուհանով և օդափոխվող տարածք: 

Երրորդ լայֆհաքը հիգիենայի պարզ կանոնների մասին է: Հնարավորության դեպքում օգտվեք առանձին լոգարանից: Եթե պետք է նույն լոգարանից օգտվեք՝  այն միշտ մաքուր պահեք: Առանձնացրեք նաև սպասքը, սրբիչները, անկողնային պարագաները: Իրերը օգտագործելիս պետք է դրանք լվանալ առնվազն 60 աստիճան տաքության պայմաններում: Աղբամանը պետք է հերմետիկ փակել: 

Եվ վերջին 4-րդ լայֆահքը անձնական պատասխանատվությունն է: 14 օրվա ընթացքում չի կարելի հյուրեր ընդունել, պետք է հետևել աշխտանշաններին: Եթե նկատվում է կորոնավիրուսի ախտանշանների զարգացում՝ ջերմություն, հազ կամ գրիպ, տեղյակ պահեք բժիշկներին: Զանգով: