Array ( [mr_id] => 91585 [mr_node] => 79299 [mr_media] => 78936 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78936 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78936.jpg [media_name] => teacher.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-18 20:19:19 )
Facebook Instagram Youtube
ԿԳՄՍ նախարարությունը կուսումնասիրի հեռավար ուսուցման արդյունավետությունը
Ինքնաբուխ հեռավար ուսուցման անցած ուսումնական հաստատությունների, առանձին ուսուցիչների, աշակերտների աշխատանքը կրթության նախարարը կոչել է յուրօրինակ համազգային պիլոտային ծրագիր:

Ընդամենը մեկ տարի հետո, 2021 թվականի դեկտեմբերին հանակրթության ոլորտում պետք է ներդրվեր հեռավար կրթության համակարգը: Այս պահին հեռավար ուսուցումը համընդհանուր չէ, ոչ բոլոր կրթական հաստատությունները, ուսուցիչները կամ աշակերտներն ունեն հատուկ տեխնիկական միջոցներ կամ հմտություններ: Այնպես, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կրթության նախարարութունը կուսոմնասիրի արտակարգ դրության ընթացքում հեռավար կրթության արդյունավետությունը: 

Ոսումնական տարվա ավարտն  ու ավարտական քննությունները  կհետաձգվեն, թե ոչ՝ աշակերտներին ու ուսանողներին մտահոգող այս հարցի պատասխանը դեռ չկա: Ամեն դեպքում ամեն ինչ կարվի, որպեսզի նույնիսկ հետաձգումների դեպքում, դրանք լինեն չնչին: Հատկապես, երբ խնդիրը կարող է վերաբերել նաև ամառային զորակոչին: 

Մինչև ուսումնական հարկադիր դադարի ավարտը, նախարարութունը կոչ է անում ավելի ինտենսիվ անցնել հեռավար ուսոցման՝ բոլոր հնարավոր միջոցներով: Այն պահին, երբ աշակերտները կմտնեն դպրոց, բոլոր ուսումնական հաստատությունները կլինեն ախտահանված ու մաքուր: