Array ( [mr_id] => 91589 [mr_node] => 79303 [mr_media] => 78938 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78938 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78938.jpg [media_name] => unnamed.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-18 20:27:03 )
Facebook Instagram Youtube
Արցախում վիրուսի տարածման դեմ միջոցառումներն ակտիվացվել են
Մինչեւ մարտի 18-ը Արցախից կորոնավիրուսի կասկածանքով 71 նմուշ է ուղարկվել Երեւան՝ փորձաքննության: Բոլորի պատասխանն էլ բացասական է: Արցախում կորոնավիրուսի դեպք դեռ չի արձանագրվել: Նախագահ Սահակյանը վիրուսի կանխարգելումը համակարգող հանձնաժողովի աշխատանքը դրական է գնահատում:

Ստեփանակերտում կանխարգելիչ միջոցառումներն ակիտավեցել են: Ախտահանվում են կանգառները, սպասասրահները: Շարունակվում են հանրային տրանսպորտի ախտահանման աշխատանքներ: Տրանսպորտն ախտահանվում է  օրը երկու անգամ: 

Ստուգվում է  յուրաքանչյուր  մեքենա: Աղավնոյի եւ Խարխափուտի անցակետերում մարտի 14-ից շուրջօրյա հերթապահում են նաեւ բժիշկները: Արցախ մուտքն ու ելքը թույլատրվում է միայն անձը հաստատող փաստաթղթերով: Բուժանձնակազմը սահմանը հատողի առողջական վիճակը տեղում է գնահատում և որոշում մուտքի թույլտվության հարցը:

Հսկիչ անցակետերում իրականացվող աշխատանքին հետևել է պետնախարարը: Նա հանձնարարել է կարգավորել տեխնիկական խնդիրները: 

Կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված փոխվել է քարոզարշավի ձեւաչափը: Թեկնածուները խուսափում են փակ տարածքներում նախընտրական հանդիպումներ կազմակերպելուց և փորձում են քարոզարշավը տեղափոխել վիրտուալ տարածք: