Array ( [mr_id] => 91590 [mr_node] => 79304 [mr_media] => 78939 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78939 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78939.jpg [media_name] => koronavirus-chinastan-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-18 20:34:32 )
Facebook Instagram Youtube
Վրաստանի սահմանները փակ են բոլոր արտասահմանցիների առաջ
Մարտի 18-ից ուժի մեջ են մտնում Հայաստանի ու Ռուսաստանի, Ռուսաստանի ու Վրաստանի հետ պայմանավորվածութոյւնները՝ դադարեցնել օդային ու ցամաքային հաղորդակցությունը, դա չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է հորդորել, Հայաստանից հեռանալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Արտասահմանում գտնվելիս էլ միշտ կապի մեջ լինել տեղի հյուպատոսարանների կամ ԱԳՆ-ի հետ, զանգելով թեժ գծին՝ 055 620 111 համարով, այն հասանելի է նաև վայբեր ու վոթսափ մեսիջերներով: 

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանից վերադառնալ կարող են միայն օդային ճանապարհով: Քանի որ այս պահին Լարսը փակ է եղանակի պատճառով: Վրաստանի հետ էլ կա պայմանավորվածոթւուն, որ ոչ Վրաստանի քաղաքացիները երկիր մուտք գործել չեն կարող: 

Եվս մեկ սահամանափակում  կա արդեն Եվրամիության երկրների հետ: ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են 30 օրով արգելել օտարերկրացիների մուտքը ԵՄ տարածք: 

 

Մարտի 19-ին կլինի ևս մեկ չվերթ Շարմ Էլ Շեյխից: Արտգործնախարարությունը հորդորում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին վերադառնալ, քանի որ այս պահին հայտնի չէ, թե այլ չվերթ կլինի, թե ոչ:  Այս պահին միայն 16 երկրներից է արգելվում մուտք գործել Հայաստան, ցանկը կարող է փոխվել: Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է նաև, որ Իտալիայից Հայաստան հատուկ չվերթով Հայաստան եկել են ոչ բոլոր նախապես գրանցված քաղաքացիները, երբ իմացել են, որ վերադառնալուց հետո գտնվելու են 14-օրյա կարանտինի մեջ: