Array ( [mr_id] => 91612 [mr_node] => 79308 [mr_media] => 78859 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78859 [media_album] => 10 [media_path] => media/2020/03/78859.jpg [media_name] => karavarutyun.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-11 17:38:04 )
Facebook Instagram Youtube
Կառավարությունը բիզնեսին տրամադրվող վարկերի տոկոսները կվերաֆինանսավորի
Հանրապետությունում սննդամթերքի և վառելիքի պաշարը բավարար է: Խնդրահարույց են ԻԻՀ-ՀՀ բարձրավոլտը և Հյուսիս-հարավի հատվածը: Ծանր հիվանդ կալանավորին ազատելու քննության ժամկետը կճշտվի:

Կորոնավիրուսի ազդեցությունը մեղմելու համար Կառավարությունը կաջակցի բիզնես ոլորտին: 25-ական մլրդ դրամի փաթեթները կուղղվեն սոցիալական աջակցությանն ու բիզնեսին: 80 մլրդ դրամի հիմնադրամ կձևավորվի, որը կուղղվի տնտեսության վերաձևավորմանը: Բիզնես ոլորտին տրամադրվող Վարկերը կհամաֆինանսավորվեն, տոկոսները կվերաֆինանսավորվեն և կսուբսիդավորվեն: Տնտեսավարողը կստանա 0 տոկոսով վարկային միջոցներ: Դրանք կուղղվեն աշխատակիցների աշխատավարձին և այդ գծով հարկերի վճարումներին: 

0 տոկոսով վարկային միջոց կտրամադրվի՝ առևտրով զբաղվող ընկերություններին՝ սննդի ներմուծուման դեպքում, պայմանով, որ ներմուծված սնունդը պետք է իրացվի Հայաստանում: Գնված կամ ներմուծված պարատանյութը, սերմը, տնկին կամ գյուղատնտեսական նշանակության հումքը պետք է օգտագործվի Հայաստանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ պարենի խնդիր Հայաստանում չկա: Այդ պահի դրությամբ հանրապետությունում շաքարավազի 201 օրվա պաշար կա, հավի մսի՝ 64, ձեթի՝ 38 օրվա: Մարտի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մտել Հայաստան, ընդ որում 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 20 տոննա սիսեռ: Հանրապետությունում բավարար է նաև վառելիքի պաշարը:

Նիկոլ Փաշինյանը վատ որակեց Հարկային արձակուրդի գաղափարը: Նա հայտնեց, որ կառավարությունը խուճապի չի մատնվելու, էմոցիոնալ, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու: 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնեց, որ խնդրահարույց են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրաուղու կառուցումը և Հյուսիս-հարավի այն հատվածը, որը չինացի կապալառուներն են կառուցում:

Կկանոնակարգվի ծանր հիվանդ կալանավորն ազատելու հարցի քննության ժամկետը: Նախարարը հայտնեց, որ հունվարին եղել է երկու ցավալի դեպք. նիստը նշանակվել է 20-25 օր հետո, իսկ մինչև այդ դատապարտյալը մահացել է:

Վարչապետը կոչ արեց նախագիծը հետ ուղարկել կոմիտե և նորից քննարկել: