Array ( [mr_id] => 91618 [mr_node] => 79312 [mr_media] => 78927 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78927 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78927.jpg [media_name] => Alla - karantin copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-17 15:32:15 )
Facebook Instagram Youtube
Covid – 19. Շոտլանդիայում ուսհաստատությունները կփակվեն և չեն բացվի մինչև ամառ
Ուկրաինայում վարակակիրների թիվը փոքր է, քանի որ քիչ մարդ է թեստավորվել: Բելգիան վարակի առաջին օրերին կարևոր և ծանր որոշումներ կայացրեց:

Շոտլանդիայում այսօր կորոնավիրուսից մահացավ երրորդ մարդը: Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 227-ի: Կառավարությունը զգուշացրել է, որ վատագույն սցենարի դեպքում կարող է վարակվել բնակչության 80 տոկոսը: 

Բոլոր մանկապարտեզներն ու դպրոցները կարող են փակվել այս շաբաթվա վերջին և գուցե չբացվեն մինչև ամառ: 

Սրանք Ուկրաինայում կորոնավիրուսի տագնապի ամենատպավորիչ և հիշվող կադրերն են: Ուկրաինացիները հարձակվում են Չինաստանից տարհանված և հայրենիք վերադարձած ուկրաինացիներին տեղափոխող ավտոբուսների վրա: 

Ուկրաինայում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը փոքր է, բայց այս երկրում քիչ մարդ է թեստավորվել: 

Այս հարցազրույցից հետո Ուկրաինայի իշխանությունները հայտնեցին, որ վարակվածների թիվը հասել է 16-ի: Երկու վարակակիր մահացել է: 

Հարութ Շիրինյանը Բրյուսելից պատմում է, որ եվրամիության մյուս երկրների համեմատ Բելգիայում մահերի թիվը փոքր է՝ 5 մարդ: 

Սահմանափակվեցին քաղաքացիների ազատությունները: Արգելվեցին հանրային հավաքները, փակվեցին մանկապարտեզները, դպրոցները, համալսարանները, սրճարաններն ու ռեստորանները: Խրախուսվում է տնից աշխատելու տարբերակը: 

Բելգիան փակել է սահմանները Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հետ: