Array ( [mr_id] => 91615 [mr_node] => 79313 [mr_media] => 78949 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78949 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78949.jpg [media_name] => Ani S - tuganqneri cank.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-19 16:02:21 )
Facebook Instagram Youtube
Արտակարգ դրության կանոնները խախտելու համար սահմանվում են տուգանքներ
Արտակարգ դրության ժամանակ գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելու տուգանքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկ:

Հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար սահմանվում է պատասխանատվություն: Եթե խախտում եք սահմանված կարգը` ստիպված եք վճարել: Այսպես` արտակարգ դրության տարածքի մուտք ու ելքի հատուկ ռեժիմը խախտելու դեպքում կտուգանվեք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով: 

Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռք բերման ու շրջանառության հատուկ կարգը խախտելու դեպքում տուգանքը կլինի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: 

Արտակարգ դրության ժամանակ գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելու տուգանքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկ է: 

Տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելու կամ դրանց զննումը խոչընդոտելու դեպքում կտուգանվեք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով: 

Նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով էլ տուգանք է սահմանված զանգվածային լրատվամիջոցների` արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկման դեպքում: