Array ( [mr_id] => 91624 [mr_node] => 79314 [mr_media] => 78950 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78950 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78950.jpg [media_name] => Avetis - varakvacneri vichak.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-19 16:06:36 )
Facebook Instagram Youtube
Covid-19. Մեկ մարդ ամբողջովին ապաքինվել է, մյուսների վիճակը բավարար է
Տեղեկատեխնոլոգիաներն օգնում են վիրուսի տարածման դեմ պայքարին:

Տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Նորաստեղծ բջջային հավելվածը օգտատիրոջ առողջական վիճակի մասին օնլայն կզեկուցի պարետատանը: Բայց մինչև դա օգտատերը պետք է նշի իր բնակության վայրն, ապա պատասխանի հավելվածի հարցերին: Պատասխանների հիման վրա էլ հավելվածը կասի, որ դեպքում ինչ անել և ում դիմել:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների վիճակը լավ է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: ՆՈՐՔ ինֆեկցիոն հիվանդանոցը հայտնում է, որ կորոնավիրուսի վարակի հաստատված 122 դեպքից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, նրանք բժիշկների հսկողության տակ են ու ջերմություն չունեն: Վարակվածներից մեկն էլ ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույր է:

Կարանտինի մեջ գտնվող քաղաքացիները կորոնավիրուսի թեստ կհանձնեն միայն 14- օրը լրանալուց հետո: Այդ ժամանակ հնարավոր կլինի գրեթե լիովին վստահ լինել, որ օրգանիզմում վիրուս չկա: Հայաստանում Covid-19-ով վարակման դեպքերի ծանրակշիռ մասը կապված է Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ: 1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը բժիշկները բավարար են գնահատում: