Array ( [mr_id] => 91620 [mr_node] => 79315 [mr_media] => 78952 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78952 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78952.jpg [media_name] => Nane - koronavirusn ashxarum copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-19 16:16:25 )
Facebook Instagram Youtube
Covid-19. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 220 հազարի, զոհերը՝ 9 հազար են
Իրավիճակը շարունակում է ծանր մնալ Եվրոպայում: Վարակը տարածված է Եվրոպական բոլոր երկրներում:

Պանդեմիայի հարուցած համաշխարհային ճգնաժամի ֆոնին լավ լուրերը գալիս են միայն Չինաստանից: Այնտեղ կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ վարակի ներքին փոխանցման դեպք չի գրանցվել: Վարակման ոչ մի դեպք չի գրանցվել համավարակի օջախ Ուհան քաղաքում:

Իրավիճակը շարունակում է ծանր մնալ Եվրոպայում: Վարակը տարածված է Եվրոպական բոլոր երկրներում: Իտալիայում մեկ օրում 475 մահ է գրանցվել: Սա 24 ժամում արձանագրված ամենամեծ մահաթիվն է: Երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգվել է:
 
Վարակակիրների թվով Եվրոպայում երկրորդ տեղում Իսպանիան է: Տանը փակված մարդիկ պատշգամբներում բողոքի ակցիա են անցկացրել՝ երկրի նախկին թագավորից պահանջելով առողջապահական համակարգին նվիրաբերել Սաուդյան Արաբիայից ստացած միլիոնները: 

Վարակը մեծ թափով տարածվում է նաև Գերմանիայում: Կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ վիճակը շատ լուրջ է և զարգացումները կախված են յուրաքանչյուրի կարգապահությունից: 

Միացյալ Նահանգներում առողջապահականին զուգահեռ պայքարում են նաև տնտեսական ճգնաժամի դեմ: Դոնալդ Թրամփը ստորագրել է վարակի դեմ պայքարին ուղղված 100 միլիարդ դոլարի օգնության փաթեթը: Թրամփը նաև արձագանքել է հարցին, թե ինչու է վարակն անվանում չինական: 
Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել Ռուսաստանում: 79 ամյա կնոջ թոքաբորբը բարդացել էր զուգահեռ խորացող հիվանդությունների պատճառով: Երկրում արտակարգ դրություն հայտարարված չէ: 

Չնայած պետությունների ղեկավարների հորդորներին, աշխարհում տագնապային գնումները շարունակվում են: Մեծ Բրիտանիայում օրինակ, տղամարդը ամբողջությամբ լցված սայլակով դուրս է եկել սուպերմարկետից, սակայն առանց վճարելու: Միջամտել են իրավապահները: Բուլղարիայում էլ տագնապած են բուժաշխատողները: Մի քանի տասնյակ բուժաշխատող ազատման դիմում է գրել, պնդելով, որ հիվանդանոցներում անհրաժեշտ սարքավորումներ և պաշտպանիչ միջոցներ չկան: