Array ( [mr_id] => 91641 [mr_node] => 79322 [mr_media] => 78957 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78957 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78957.jpg [media_name] => 2xmeyfp-770x510.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-21 14:26:44 )
Facebook Instagram Youtube
Վիրուսի տարածման պայմաններում Վանաձորի բազում թաղամասում ջուրը շուրջօրյա չէ
Վեոլիա Ջուր ընկերությունից ԺԱՄ-ը լրատվականին հայտնեցին, որ խնդիրը կապված է ներքին ցանցի հետ, որը 50 տարվա վաղեմության է: Պատասխանատուները վստահեցնում են, որ ներքին ցանցն այս տարի հիմնովին կնորոգվի:

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորանտ Արմինե Պողոսյանը ֆեյսբուքով դիմել է ջրամատակարարման պատասխանատուներին: Վիրուսի տարածման պայմաններում դիմաց թաղամասում ջուրը գրաֆիկով է: 

Բնակիչները դույլերով ու տարաներով են ջուր հավաքում, սակայն դա հարցի լուծում չէ: Լողանալը կամ լվացք անելը կրկնակի խնդիր է:

Վանաձորի ավագանու <Լուսավոր Հայաստան> խմբակցությունը դիմել է <Վեոլիա Ջուր> ընկերությանը՝ արտակարգ ռեժիմում բարելավել քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունից ԺԱՄ-ը լրատվականին հայտնեցին, որ խնդիրը կապված է ներքին ցանցի հետ, որը 50 տարվա վաղեմության է:

Պատասխանատուները վստահեցնում են, որ ներքին ցանցն այս տարի հիմնովին կնորոգվի: