Array ( [mr_id] => 91629 [mr_node] => 79323 [mr_media] => 78958 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78958 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78958.jpg [media_name] => Davo Krasnodar Virus.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-21 14:32:47 )
Facebook Instagram Youtube
Covid – 19․ Իտալիայի մահաթիվը գերանզանցել է Չինաստանինը
Գերմանացի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է ունենալ նաև նոր ախտանշան, բացի չոր հազից ու ջերմությունից, վարակվածը կարող է կորցնել համի և հոտի զգացողությունը: Ռուսաստանում սկսել են պատվաստանյութի փորձարկումները:

Իտալիան զոհերի թվով առաջ անցավ Չինաստանից: Մեկ օրում մահացել է 475 մարդ: Ծանր վիճակ է հատկապես երկրի հյուսիսում: Իտալիայում 40 հազարից ավելի հաստատված դեպք կա, երեքուկես հազար զոհ: Իտալիայի առողջապահության վարակված փոխնախարարը <Ռիա Նովոստիին> բացատրել է. մահացության բարձր ցուցանիշը կապված է այն փաստի հետ, որ Իտալիայի բնակչության 7 տոկոսը 80-ից բարձր է: Ամբողջ երկիրը մեկուսացված է: Փողոցներում մարդ չկա: Կառավարությունը քննարկում է անխտիր բոլոր բնակիչներին ստուգելու հնարավորությունը:

 

Իտալացիներին օգնության են հասել չինացիները: Եկել են բժիշկներ, բերել են սարքավորումներ ու ամենակարևորը՝ վիրուսը հաղթելու իրենց փորձը: Չինաստանում վարակը կանգնեցրել են:

 

Կալիֆոռնիայի նահանգապետը բնակիչներին հրահանգել է մնալ տանը, դուրս չգալ: Խնդրել է Թրամփին 1 միլիարդ դոլար հատկացնել և հայտարարել է, որ առաջիկա 8 շաբաթում նահանգի 40 միլիոն բնակչության կեսից ավելին կարող է վարակված լինել, բայց շտապել է հանգստացնել՝ ընդգծելով, որ մարդկանց մեծ մասը հիվանդությունը թեթև է անցկացնելու:

 

Արտասովոր խորհուրդներով է աչքի ընկել Ալեքսանդր Լուկաշենկոն, նա բոլորին խորհուրդ է տվել ամեն օր 100 գրամ օղի խմել ու հաճախել բելառուսական բաղնիք:

 

Գերմանացի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է ունենալ նաև նոր ախտանշան, բացի չոր հազից ու ջերմությունից, վարակվածը կարող է կորցնել համի և հոտի զգացողությունը: Ռուսաստանում սկսել են պատվաստանյութի փորձարկումները: Վարակվել են Մոնակոյի արքայազնը, Բրեքսիթի հարցով Եվրամիության բանակցողը: