Array ( [mr_id] => 91633 [mr_node] => 79324 [mr_media] => 78952 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78952 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78952.jpg [media_name] => Nane - koronavirusn ashxarum copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-19 16:16:25 )
Facebook Instagram Youtube
COVID-19․ Հայերը՝ Իսպանիայում, Ֆրանսիայում և Շվեդիայում իրավիճակի մասին
Հիմնականում արտակարգ դրություն է, հետևաբար՝ փակ է ամեն ինչ, բացի խանութներից ու դեղատներից:

Իսպանիայում արտակարգ դրություն է, փակ է ամեն ինչ, բացի խանութներից ու դեղատներից: Հիվանդների թվով երկիրը Եվրոպայում երկրորդ տեղում է Իտալիայից հետո: Վարակված է մոտ 18 հազար մարդ, մահացել են 8 հարյուրը: 

Ֆրանսիայում կա մոտ 11 հազար վարակված ու մոտ 400 զոհ: Երկրում արտակարգ դրություն է, մարդկանց թույլ չեն տալիս տնից դուրս գալ: 

Շվեդիան առանձնանում է թեթև սահմանափակումներով, դպրոցներն ու համալսարանները փակ են, բայց բաց են մանկապարտեզները, մարդիկ ազատ կարող են դուրս գալ ու գնալ աշխատանքի, կառավարության միակ խորհուրդը հնարավորության դեպքում տանը մնալն է: 

Շվեդիայում նույնիսկ չեն ստուգում այլ երկրներից եկողների ջերմությունը, բոլորին թույլ են տալիս գնալ տուն և միակ խնդրանքն այն է, որ ախտանիշ ունենալու դեպքում մարդիկ մնան տանը ու ինքնուրույն կազդուրվեն։