Array ( [mr_id] => 91630 [mr_node] => 79325 [mr_media] => 78959 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78959 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78959.jpg [media_name] => Grigor Olimpiakan Xaxer copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-21 14:38:18 )
Facebook Instagram Youtube
Տոկիո-2020-ը`վտանգված․ Հունաստանն օլիմպիական կրակը հանձնել է Ճապոնիային. ՄՕԿ-ը լռում է
Կրակը փոխանցել են Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ և ՄՕԿ անդամ Սպիրոս Կապրալոսին, որը կրակը հանձնել է Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ներկայացուցչին:

Աթենքում օլիմպիական կրակի փոխանցման արարողությունն անցել է առանց հանդիսականների և պատվավոր հյուրերի: Հունաստանը օլիմպիական կրակը հանձնեց Ճապոնիային։ 

Արարողությանը չի մասնակցել ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա Հունաստանից, Ճապոնիայից և Միջազգային օլիմպիական կոմիտեից: Ներկա չի եղել նաև Հունաստանի նորընտիր նախագահը, որը պաշտոնը ստանձնել է մարտի 13-ին։ Արարողությանը մասնակցել են երկու հույն օլիմպիական չեմպիոններ՝ Կատերիան Ստեֆանիդին և Լեֆտերիս Պետրունիսը։ Ճապոնացի մարզիկները ստիպված են եղել հրաժարվել ուղևորությունից։ 


Կրակը փոխանցել են Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ և ՄՕԿ անդամ Սպիրոս Կապրալոսին, որը կրակը հանձնել է Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ներկայացուցչին: 


Օլիմպիական տարվա միջոցառումներն ընթանում են ըստ ծրագրածի, սակայն այս ֆոնին շարունակում է անորոշ մնալ քառամյակի գլխավոր մարզական խաղերի հարցը: Տոկիո-2020-ի հնարավոր հետաձգման հարցը քննարկվել է Մեծ յոթ-յակի երկրների առաջնորդների խորհրդակցությունում, տեսակապով: Ճապոնիան ցանկանում է ամեն գնով ընդունել խաղերն ու անցկացնել այն նախատեսված ժամկետում: Մինչդեռ` օլիմպիական շատ հավաքականներ չեն ցանկանում ռիսկի դիմել և մեկնել Ասիա: Տոկիո-2020-ի անցկացման կամ հետաձգման վերջնական որոշումն իրավասու է կայացնել միայն միջազգային օլիմպիական կոմիտեն։