Array ( [mr_id] => 91631 [mr_node] => 79326 [mr_media] => 59653 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59653 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59653.jpg [media_name] => National_Assembly_of_Armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:55 )
Facebook Instagram Youtube
ԱԺ հանձնաժողովի նիստ՝ դատավոր դառնալու ընթացակարգը կենթարկվի փոփոխության
ՍԴ դատավոր դառնալու համար պետք է ունենալ բարձրագույն կրթություն, 15 տարվա ստաժ և լինել 40 տարեկան, առաջին ատյանի դատավոր դառնալու համար պարտադիր է նաև մագիստրոսի կրթությունը:

Սենյակը փոքր է, ներկաները՝ շատ: Վիրուսի տարածման վտանգի պատճառով Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստն անցավ առանց լրագրողների ու օպերատորների: 

Պատգամավոր Արթուր Դավթյանն առաջարկում է փոխել դատավոր դառնալու ընթացակարգը: Գործող օրենքը պահանջում է ունենալ բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճան: Պատգամավորը բավարար է համարում միայն բակալավրիատը: 

ՍԴ դատավոր դառնալու համար պետք է ունենալ բարձրագույն կրթություն, 15 տարվա ստաժ և լինել 40 տարեկան, առաջին ատյանի դատավոր դառնալու համար պարտադիր է նաև մագիստրոսի կրթությունը: Ստացվում է՝ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու համար ավելի քիչ պահանջներ կան, քան առաջին ատյանի դատավոր դառնալու համար: 

Արդարադատության նախարարի տեղակալի համար ընդունելի չէ, որ լիմոնադի գործարանի իրավաբանը կարող է դատավոր դառնալ: Պետաիրավականի հանձնաժողովի նախագահի բնորոշմամբ՝ այս հայտարարությունը իր մոտ կոգնիտիվ դիսոնանս առաջացրեց:

Հանձնաժողովի նիստում առաջարկվեց միայն 15 տարվա ստաժը դարձնել 10 տարի: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն: