Array ( [mr_id] => 91639 [mr_node] => 79331 [mr_media] => 78965 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78965 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78965.jpg [media_name] => Nairi - ALex textile copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-21 16:22:52 )
Facebook Instagram Youtube
«Ալեքս Տեքստիլի» որևէ աշխատակից չի դիմել Նորքի ինֆեկցիոն կենտրոն
Կարի ֆաբրիկան կվերսկսի աշխատանքը։

«Ալեքս Տեքստիլ» ընկերության տնօրենը հայտնեց, որ իրենց ֆաբրիկայի որևէ աշխատակից չի դիմել Նորքի ինֆեկցիոն կենտրոն՝ թեստ հանձնելու համար: Մարատ Մովսիսյանը պնդեց, որ իրենց ձեռնարկությունում որևէ աշխատակցի մոտ կորոնավիրուսի վարակվածության դեպք չի արձանագրվել:

Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ կարի ֆաբրիկան դադարեցրել է աշխատանքը: Տնօրինությունը պահպանում է առղջապահական նորմերը և պարետատան բոլոր ցուցումները: «Ալեքս Տեքստիլ» -ն իր գործունեությունը կվերսկսի երկուշաբթի:

Տնօրինությունը 60 տարեկանից բարձր աշխատակիցներին, հղի կանանց, խրոնիկ հիվանդներին հորդորել է չներկայանալ աշխատանքի՝ առողջական հնարավոր բարդություններից խուսափելու համար: