Array ( [mr_id] => 91668 [mr_node] => 79333 [mr_media] => 78969 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78969 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78969.jpg [media_name] => 64707601_325921545010095_3194770208623427584_o.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-21 16:47:20 )
Facebook Instagram Youtube
Արմենիա TV․ «Աշխարհի համերով» ճամփորդական հեռուստանախագիծը կցուցադրվի ամեն կիրակի, 11.30-ին
Ոչ թե հոլիվուդյան ֆիլմ է, այլ իրական էքստրիմ: Արմենիա հեռուստաընկերության եթերում ճափորդական բացառիկ պատմություն է: Այսպիսի նախագիծ Հայաստանում դեռ չի ցուցադրել ոչ մի հեռուստաալիք:

Քաղաքակրթության ու վայրենության հատման կետում: Վարդան Սարգսյանն այս անգամ հայտնվել է Պապուա Նոր Գվինեայի ջունգլիում:

Ոչ թե հոլիվուդյան ֆիլմ է, այլ իրական էքստրիմ: Արմենիա հեռուստաընկերության եթերում ճափորդական բացառիկ պատմություն է: Այսպիսի նախագիծ Հայաստանում դեռ չի ցուցադրել ոչ մի հեռուստաալիք:

Վախ, զարմանք, ոգեվորություն՝ ամեն ինչ խտացել է Աշխարհի համերով նախագծի նոր եթերաշրջանում: Վարդան Սարգսյանը 20 օր ապրել է վայրենիների աշխարհում՝ նրանց կյանքով:

Փորձություններով ու վտանգներով ճանապարհորդությունը՝ նախագծի պատմության մեջ ամենաթանկն է եղել: Նկարահանումների ընթացքում վճարել են բոլորին, նաև՝ վայրի ցեղերին: 

Վարդան Սարգսյանը այցելել է 3 ցեղախմբի: Նկարահանումների ընթացքում նիհարել է 6 կիլոգրամ: Հաղորդման հեղինակն ու 2 օպերատորները ունեցել են անկրկնելի, բայց շաաաատ վտանգավոր ուղևորություն:

Աշխարհի համերով նախագծի նոր եթերաշրջանում 16 հաղորդում կլինի: Այն կցուցադրվի Արմենիա թիվիի եթերում՝ ամեն կիրակի 11.30-ին: