Array ( [mr_id] => 91666 [mr_node] => 79334 [mr_media] => 78970 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78970 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78970.jpg [media_name] => Ani A - hayer merdzavor arevelq copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-21 16:52:47 )
Facebook Instagram Youtube
Covid-19․ Լիբանան, Սիրիա, Թուրքիա՝ վիրուսի տարածման մասին պատմում են Մերձավոր Արևելքի հայերը
Լիբանանում ճգնաժամային շտաբի աշխատանքում ներգրավված են նաև հայերը։ Սիրիայում կորոնավիրուսով վարակվածներ չկան, սահմանափակումները կանխարգելիչ են։ Պոլսո Հայոց պատրիարքարանը սահմանափակել է եկեղեցիներում մարդկանց ներկայությունը։

Լիբանանում կորոնավիրուսը վերջ տվեց բազմամարդ ցույցերին: Հակակառավարական ակցիաներին, քաղաքական ու կոռուպցիոն մտահոգություններին փոխարինել է մնատանը հեշթեգը: Այս երկրում վարակակիրների թիվը մոտենում է երկու հարյուրին: Պաշտոնապես կորոնավիրուսից մահացել է 4 մարդ: 

Լիբանանում նաև մաքուր օդի ճգնաժամ էր, և հիմա սա ամենատարածվող լուսանկարն է՝ Բեյրութի օդը կորոնավիրուսից առաջ և հետո: 

Սիրիայում արդեն մեկ շաբաթ խստագույն սահմանափակումներ են՝ նախազգուշական և կանխարգելիչ: Թեև այս երկրում վարակակիրներ չկան: Սիրիայի հարևան բոլոր երկրներում վարակի դեպքեր գրանցվել են:

Փակ են նաև հայկական դպրոցներն ու կենտրոնները: Հալեպում ևս գլխավոր հորդորը նույնն է՝ մնալ տանը: 

Թուրքիայում կորոնավիրուսի վարակակիր է 670 մարդ, մահացել է 9 վարակակիր: Պոլսո Հայոց պատրիարքարանը սահմանափակել է հայկական եկեղեցիներում բոլոր արարողություններին հայերի ներկայությունը: 

Թուրքիայի իշխանությունները ևս հանրային վայրերում մարդկանց ներկայության սահամանափակումներ են մտցրել, բայց այս երկրում իրավիճակը փոքր-ինչ բարդ է: 

Կան նաև թուրքեր, որոնք միացել են աշխարհում այս օրերին ամենահայտնի ֆլեշմոբին: Պատուհաններից ու պատշգամբներից ծափահարում են հիվանդանոցներում աշխատող բժիշկներին և բոլոր բուժաշխատողներին: