Array ( [mr_id] => 91656 [mr_node] => 79340 [mr_media] => 78975 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78975 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78975.jpg [media_name] => 11785f2981193b92e6ef48a2de965fa6.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-22 16:27:12 )
Facebook Instagram Youtube
ՊԵԿ-ը հորդորում է լուսանկարել ՀԴՄ կտրոնները և ուղարկել [email protected]
Պարզվում է՝ տնտեսվարողները սպառողին այլ ՀԴՄ են տալիս, ՊԵԿ-ին այլ

ՊԵԿ-ում գումարեցին, հանեցին, բաժանեցին ու բազմապատկեցին, բայց ստացած եկամուտի և դրա շրջանառության հավասարումը 160 դրամ չեղավ:  Տնտեսվարողը վաճառած ապրանքի դիմաց սպառողին տալիս է գնման արժեքին, քանակին և անվանմանը համապատասխան ՀԴՄ կտրոն, սակայն ծրագրային միջամտությամբ հարկայինի բազա ուղարկում է ավելի ցածր արժեքով կամ ընդհանրապես այլ ապրանքի վերաբերյալ տեղեկություններ:

Սպառողը գնում է 300 դրամանոց անձեռոցիկ, 4000 դրամի միս և ստանում է 4300 դրամի  ՀԴՄ կտրոն: Սակայն ծրագրային միջամտությամբ, տնտեսվարողը հարկային է ուղարկում միայն 300 դրամանոց անձեռոցիկի արժեքը: Լինում է նաև, որ բոլորովին այլ ապրանքի արժեք են ուղարկում, որը սպառողը իրականում չի գնել:

ՊԵԿ-ը մշտադիտարկում է իրականացնում և բացահայտում է, երբ տնտեսվարողները ծրագրային միջամտությամբ թաքցնում են շրջանառությունը: ՀԴՄ-ների նկատմամբ հսկողությունը ուժեղացնելու համար ՊԵԿ-ը սպառողներին հորդորում է ստացած ՀԴՄ-ները լուսանկարել և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: