Array ( [mr_id] => 91657 [mr_node] => 79341 [mr_media] => 78977 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78977 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78977.jpg [media_name] => coronavirus-sample-getty.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-22 20:28:52 )
Facebook Instagram Youtube
Արդարադատության առաջին փոխնախարարի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը՝ բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մինչեւ այս հայտնել էր, որ փոխնախարարը արտասահմանից վերադառնալուց հետո աշխատանքային պարտականությունները կատարում է տնից։

Վերին Լարսի անցակետում մնացած 140 քաղաքացիները Վրաստանի տարածքով Հայաստան անցնելիս սահմանին անցել են ջերմաչափում ու արտաքին զննում։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են կասկածելի ախտանշաններ որևէ մեկի մոտ չի գրանցվել։ 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը անթույլատրելի է համարում արտասահմանում գործող հասարակական կազմակերպությունների այն հայտարարությունը, որ Կորոնավիրուսի համար հավաքվող հասույթը տրամադրվելու է Հայաստանի բանակի բժշկական կարիքների համար: Կենտրոնը հորդորում է ձեռնպահ մնալ պաշտպանության նախարարության անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից:

«Հայկական կարմիր խաչը» սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա փաթեթներ կտրամադրի աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների: Շահառուները, միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝ սիրիահայ փախստականներ և հանրակացարանաբնակ անձինք։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը պարենային եւ ոչ պարենային ապրանքների Նվիրատվությունների պահեստավորման նպատակով Երեւանում եւ մարզերում առանձնացվել են հատուկ կետեր։ Կենտրոնը հրապարակել է Երեւանում եւ մարզերում գործող պահեստավորման կետերի հասցեներն ու հեռախոսահամարները:

ԱԻՆ-ում կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները ախտահանվում են: ԱԻ նախարարի հրամանով այդ գործում ներգրավել են բոլոր հրշեջ-փրկարարները՝ ախտահանվում են բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան: