Array ( [mr_id] => 91670 [mr_node] => 79352 [mr_media] => 78984 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78984 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78984.jpg [media_name] => Avetis - Yuval Harari copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-23 12:52:19 )
Facebook Instagram Youtube
Հարարի. Այսօրվա որոշումները կարող են փոխել աշխարհի ապագան
Ինչո՞ւ են կարևորվում այսօրվա որոշումները, ինչպե՞ս դրանք կփոխեն աշխարհը։

Վերջին 100 տարում մարդկությունը նման մասշտաբի համաճարակ չէր տեսել: Իսրայելցի պատմաբան ու բեսթսելլեր գրող Յուվալ Հարարին լավատեսորեն է տրամադրված, բայց կոչ է անում որոշումներ կայացնելիս երկար մտածել ու հաշվի առնել հետևանքները ,դրանք կարող են փոխել մեր ապագան: Որոշումները, որոնք կառավարությունները կընդունեն առաջիկա մի քանի շաբաթում, կձեւավորեն գալիք աշխարհը:

Փոթորիկն անցնելու է, մարդկությունը փրկվելու է, շատերը ողջ են մնալու, բայց մենք ապրելու ենք այլ աշխարհում: Ըստ Հարարիի արտակարգ իրավիճակներն արագացնում են կյանքի ռիթմն ու աշխարհի տեմպը: Որոշումները, որոնք կայացնելու համար սովորական ժամանակներում տարիներ են պետք, այժմ ընդունվում են հաշված ժամերում: 

Իսրայելցի պատմաբանը Չինաստանի օրինակով ցույց է տալիս, թե ինչպես են տեխնոլոգիաներն օգնում իրավիճակը վերահսկելուն: Չինաստանի իշխանությունները հավանական վարակակիրներին ու նրանց հետ շփում ունեցած անձանց հայտնաբերելու նպատակով օգտագործել են մարդկանց սմարթֆոնները, գործի են դրել իդենտիֆիկացնող տեսախցիկներն ու իր քաղաքացիներին պարտադրել են տեղեկացնել իրենց ջերմության ու առողջական վիճակի մասին:

Ըստ Հարարիի եթե Իտալիայի պես երկիրը հասկանա, որ պետք է փակել սահմանները ու հասկանա որ այդ դեպքում մյուսները կօգնեն, սա օգուտ կլինի բոլորի համար: Ու ամեն մի եվրոն որ Գերմանիան կամ Ֆրանսիան ծախսել են Իտալիային օգնելու համար, կփրկի հետագայում հարյուրավոր եվրոներ ծախսելուց: