Array ( [mr_id] => 91671 [mr_node] => 79353 [mr_media] => 78985 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78985 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78985.jpg [media_name] => Alla B - dimakner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-23 13:09:06 )
Facebook Instagram Youtube
Ապրիլյան պատերազմի մասնակիցը բժշկական դիմակներ է պատրաստում
Պահանջարկը մեծ է: Դիմակները բաժանում են անվճար:

Ապրիլյան պատերազմի մասնակիցը բժշկական դիմակներ է պատրաստում: Արտակարգ դրության պայմաններում որոշել է օգնել հայրենակիցներին:

Յուրաքանչյուր վայրկյան ամեն ինչ ախտահանվում է: Դիմակների պատրաստման համար օգտագործվում են անձեռոցիկներ, ռետիններ ու հատուկ կտորներ: Պահանջարկը մեծ է:

Դիմակները բաժանում են անվճար: Անհրաժեշտության դեպքում Դավթյանների ընտանիքը պատրաստ է նույնիսկ գիշերը չքնել:

Ամբողջ գիշեր պատրաստված խմբաքանակը Գյումրիի Ծերերի խնամքի կենտրոնի բուժանձնակազմի համար է: Պայմանավորվել են երկու օրը մեկ դիմակների նոր խմբաքանակ հասցնել խնամքի կենտրոնին: