Array ( [mr_id] => 91677 [mr_node] => 79355 [mr_media] => 78988 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78988 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78988.jpg [media_name] => Grigor - sportayin lrahos copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-23 13:55:18 )
Facebook Instagram Youtube
Covid-19 VS Sport․ Տոկիո-2020-ը կարող է հետաձգվել մեկ ամիս կամ 45 օր
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է հոկեյի աշխարհի առաջնությունը։ Վիրուսից մահացել է Ռեալի նախկին նախագահ Լորսենո Սանը. նա 76 տարեկան էր։

Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել է տափօղարկով հոկեյի աշխարհի առաջնությունը: Այն պետք է անցկացվեր մայիսի 8-ից 24-ը Շվեյցարիայի Ցյուրիխ և Լոզան քաղաքներում։ Մարզաձևի միջազգային ֆեդերացիան հաստատել է՝ մրցաշարն այս տարի չի անցկացվի: 
Կորոնավիրուսից մահացել է Մադրիդի Ռեալի նախկին նախագահ Լորենսո Սանսը: Նա 76 տարեկան էր: Այս շաբաթ Սանսը հոսպիտալացվել էր բարձր ջերմությամբ։ Կորոնավիրուսի թեստը դրական էր եղել։ Լորենսո Սանսը Արքայական ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1995-2000 թվականներին։ 

Օլիմպիական խաղերի անցկացման հարցը շարունակում է մնալ անորոշ: Նորվեգիայի և Բրազիլիայի ազգային օլիմպիական կոմիտեները միջազգային օլիմպիական կոմիտեն խնդրել են հետաձգել Տոկիոյի Օլիմպիական խաղերը: Մարզական կառույցներին միացել են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, ԱՄՆ-ի աթլետիկայի ֆեդերացիան։ 

Տոկիո-2020-ի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար: Քննարկվում է խաղերը մեկ ամսով կամ 45 օրով հետաձգելու հնարավորությունը: