Array ( [mr_id] => 91706 [mr_node] => 79357 [mr_media] => 78859 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78859 [media_album] => 10 [media_path] => media/2020/03/78859.jpg [media_name] => karavarutyun.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-11 17:38:04 )
Facebook Instagram Youtube
Տնտեսական նախագիծ՝ ներկայացվել է տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:

Վարկ կտրամադրվի տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ տրամադրելու համար, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ամսական 500 000 դրամ՝ առավելագույնը երեք ամսվա համար: Աշխատավարձերի համաֆինանսավորման չափը՝ 50 տոկոս է, վերաֆինանսավորումը՝ 100, տոկոսի սուբսիդավորումը կիրականացվի՝ ամբողջությամբ, պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալը կկազմի 12%, վարկի իր մասի արժույթը կլինի Հայկական դրամով:

Հումքի գնման կամ ներմուծման համար ևս կտրամադրվի վարկ, պայմանով, որ հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով: Ներմուծվող սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով: Սննդի ներմուծման դեպքում՝ համաֆինանսավորման չափը՝ 30 տոկոս է, վերաֆինանսավորումը՝ 50, տոկոսի սուբսիդավորում՝ 8 տոկոս՝ պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալը կկազմի 12% դրամով, արտարժույթով՝ 9%:

էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության վճարումների համար տրվող վարկը՝ ամսական 5 000 000 դրամ է՝ երեք ամսվա համար: Կոմունալ վճարների համաֆինանսավորման չափը՝ 45 տոկոս է, վերաֆինանսավորումը՝ 90, տոկոսի սուբսիդավորումը՝ 10 տոկոս: Ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալը կկազմի 12%, վարկի իր մասի արժույթը՝ դրամով:

Տնտեսավարողին տրամադրվող վարկի չափը՝ 500 մլն. դրամ է, մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափը չի կարող գերազանցել՝ 250 մլն. դրամը: Վարկի առավելագույն ինտեգրալ տարեկան տոկոսադրույքը 0%-ից մինչև 6%: Կիրականացվի վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% դրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ: