Array ( [mr_id] => 91695 [mr_node] => 79365 [mr_media] => 78995 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78995 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78995.jpg [media_name] => Nairi - Pashinyan koronavirus nist copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-23 16:25:29 )
Facebook Instagram Youtube
Փաշինյան․ Այժմյան իրավիճակը կարող է կանխատեսվածից շատ ավելի երկար տևել
ՀՀ ուշադրությունը կենտրոնացված է կանխարգելիչ միջոցառումների վրա։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում վարչապետը հայտնել է, որ ՝վերլուծությունների համաձայն՝ այժյան իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան կանխատեսվում էր: 

Ըստ վարչապետի՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պայմաններում տիրում են հսկայական անորոշություններ:

Այնպես որ, մենք այսպիսի պայմաններում ենք աշխատում և պետք է շարունակենք նույն տրամաբանությամբ:

Վարչապետը կառավարության գործունեությունը երկու մասի բաժանեց: Առաջինը՝ պարետատան գործունեությունը պետք է կարգավորի օպերատիվ հարցերը: Երկրորդն, ըստ վարչապետի՝ պետք է լինի հակաճգնաժամային և ռազմավարական քայլերի մշակումն ու տրամաբանությունը, որպեսզի կոլապս չլինի: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրավիճակը վերահսկվում է և ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է կանխարգելիչ միջոցառումների վրա: